«Ժամանակ». Արարատի մարզպետը ոստիկանությանը հրահանգել է բացահայտել մարզի կոռուպցիոն բոլոր գործերը. թիրախում ավշարցի Գրիգորյան եղբայրներն են

««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ոստիկանությանը հրահանգել է մարզի բոլոր գյուղերում բացահայտել այն բոլոր գործերը, որոնք առնչվում են կոռուպցիայի հետ: Թիրախում, ըստ մեր հավաստի աղբյուրի, ավշարցի Գրիգորյան եղբայրներն են, սակայն մարզպետը իր պայքարը եղբայրների դեմ սկսել է նրանց մերձավորներից: Մարզի Սուրենավան գյուղում արդեն սկսվել է գործընթացը, ինչը անասելի զայրացրել է սուրենավանցիներին, և ամբողջ գյուղը միաձայն սկսել է դժգոհել մարզպետից: Ինչպես մեզ տեղեկացրին, Գարիկ Սարգսյանը ոստիկանապետին պատվիրել է չընկրկել, քանի որ վերևից հրահանգ է իջեցվել, և ինքը ընտրությունների ժամանակ ձայներ պետք է ապահովի կուսակցության համար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.