«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հայտարարությունը՝ Սանկտ Պետերբուրգում

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաս­տանի հյուսիսային այդ շրջաններում գործունեու­թյուն ծավալող հայ բիզնես­մենների հետ և նրանց հրավիրելով Հայաստան ներդ­րումների՝ նրանց հետ հան­դիպմանն արել է կարևորագույն քաղաքական հայտա­րարություններ: Խոսքը կո­ռուպցիայի դեմ պայքարի, դրա գործնական և անա­ռարկելի ընթացքի մասին չէ, ինչն արդեն հնչում է մի քանի անգամ, և ինչը գործնակա­նում տեղի է ունենում Հայաս­տանում: Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերու­թյան, դրանում Հայաստանի շահերի ոտնահարում թույլ չտալու մասին՝ միաժամանակ արձանագրելով էներգետիկայի ոլորտում մի շարք իրողություն­ներ, որտեղ Հայաստանի շահը ակնհայտորեն ոտնահարված է: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իր շահի հաշվին որևէ մեկի հարս­տացում, և այն դեպքերում, երբ կա Հայաստանի շահերի ակնհայտ ոտնահարում, պայ­մանագրային գործընթացներն ակնհայտորեն կկասեցվեն: Նիկոլ Փաշինյանի այդ հայ­տարարությունները չափա­զանց կոշտ են ու աննախա­դեպ, ըստ էության՝ անսովոր են հայ-ռուսական հարաբերու­թյան մասին լսող և լսած ականջների համար, հատկա­պես այն ականջների, որոնք նաև հայ-ռուսական հարաբե­րությունների վատթարացման և վտանգների մասին խոսակ­ցությունների և քարոզչության հետևից են երևում Հայաստա­նում թավշյա հեղափոխությու­նից ի վեր՝ փորձելով առաջաց­նել Ռուսաստանի իշխանու­թյան, իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինի հակազդեցությունը այդ հեղափոխության ու դրա ար­դյունքում իշխանության եկած Փաշինյանի հանդեպ: Սրանով հանդերձ, սակայն, հետաքրքիր է նաև, որ Սանկտ Պետերբուրգում այդ աննախա­դեպ կոշտ հայտարարություն­ները Նիկոլ Փաշինյանն անում է մինչ այնտեղ մեկնելը «էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որտեղ նա խոսել էր Պուտինի հետ իր շփումների մասին: Փա­շինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ շփվելը եղել է իր պատկերացրածից ավելի դյու­րին, քանի որ ՌԴ նախագահը բաց և անկեղծ խոսող մարդ է: Նիկոլ Փաշինյանը հայտարա­րել էր, որ հենց բաց և անկեղծ բնույթն է, որ պետք է լինի հայ- ռուսական բարեկամական հարաբերության հիմքում, որը չպետք է ունենա որևէ մութ կողմ: Ըստ էության, Փաշինյանն ակնարկում է, որ մինչ այժմ այդ հարաբերությունն ունեցել է շատ մութ կողմեր, որոնք մութ են եղել ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ նաև հենց ՌԴ նախագահ Պուտինի համար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.