Էդմոն Մարուքյանին մեծ փորձություն է սպասվում

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն, իսկ սա նշանակում է, որ հայաստանյան քաղաքական ուժերը հնարավորություն են ստանալու  չափել սեփական ուժերը նախքան վճռական մարտը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք, ըստ էության, կանցկացվեն միայն հաջոր տարի: «Ելք» դաշինքում ընթացող որոշակի պրոցեսների մասին հաճախ է մամուլում գրվում. շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ  դաշինքում որևիցե իրական միասնության մասին խոսք լինել անգամ չի կարող, ու ասենք նույն Էդմոն Մարուքյանի ողջ ջանքերն ուղղված են միայն նրան,որպեսզի գոնե «Լուսավոր Հայաստանին» ամեն գնով կարողանա փրկել լուսանցքում հայտնվելու  հեռանկարից՝ ջանալով լեզու գտնել առաջին հերթին Փաշինյանի՝ հեղափոխության առաջնորդի ու համազգային սիրելիի հետ: Տեղեկություներ են հայնվել այն մասին, որ ԼՀ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է գլխավորի ցուցակն, եթե որոշվի, որ ԼՀ-ն ընտրությունների է գնալու «Ելք» դաշինքից դուրս՝ միայնակ: Ասում են՝ Մանե Թանդիլյանն է գլխավորելու կուսակցության քաղաքային ավագանու ցուցակը: Գլխավոր հարցն այժմ այն է, թե ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ քաղաքապետի արտահերթ ընտրությունները հայաստանյան ներքաղաքակն դաշտի վրա՝ դրակա՞ն, թե՞ բացասական, և, մասնավորապես, այն, թե դրանք ի՞նչ պրոցեսների սկիզբ կդնեն նույն «Ելք»-ում, դաշինքը ռիսկի կդիմի ու կփորձի վտանգավոր փորձարկումներ իրականացնե՞լ, թե՞ «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով  կբռունցքվի ու կլծվի Երևանը «գրավելու» կարևոր գործին՝ քաղաք, որն, ինչպես հայտնի է, քաղաքական տեսանկյունից ուղղակի անգնահատելի արժեք է իրենից ներկայացնում՝ պայմանավորված նախևառաջ երկրի դեմոգրաֆիական առանձնահատկություններով: Մեկ բան բոլոր դեպքերում հստակ է՝ չկա «Ելք» առանց Փաշինյանի: Պարզապես այստեղ հարցն այն է, թե արդյոք Փաշինյանն ինքը կհամաձայնի՞ սեփական փառքից բաժին հատկացնել հեղափոխության ամենաթեժ օրերին բավական համեստ կեցվածք որդեգրած ուժերին՝ ի դեմս նույն ԼՀ-ի, թե՞ օգտագործելով հարմար առիթը՝ կորոշի օր առաջ ազատվել ավելորդ բալաստից՝ սկսելով հենց  առաջիկա արտահերթ ընտրություններից. վատ առիթ չէ… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.