Այսօր հարցը տեղափոխում ենք իրավական հարթություն .Իվետա Տոնոյան

Ի պատասխան երեկ <<Mamul.am>> կայքում տարածված այն տեղեկատվության, թե Գագիկ Ծառուկյանն իր աշխատակիցներին պարտադրել է իրենից գնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից 60 տոկոս թանկ գնով, տեղեկացնում եմ, որ դա բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Իրականությունն այն է, որ Մուլտի Գրուպ կոնցեռնի մի շարք աշխատակիցների խնդրանքին ընդառաջելով՝ տնօրինությունը առանց կանխավճարի, մաքսազերծված, միանգամայն նոր ավտոմեքենաներ է վաճառել նրանց հետևյալ սակագներով՝ ԼԱԴԱ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 մլն դրամ, ԼԱԴԱ 2109 մակնիշի մեքենա՝ 2,7 մլն դրամ և ԼԱԴԱ 2121 Նիվա մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով: Այս դեպքում առավել քան հստակ է, որ տեղեկատվությունն այն մասին, թե ավտոմեքենաները վաճառվել են շուկայականից 60 տոկոս բարձր սակագնով՝ բացարձակ անհեթեթություն է: Աշխատակիցների խնդրանքով տեղի ունեցած գործարքի արդյունքում՝ նրանք յուրաքանչյուր ամիս բանկին վճարումներ են կատարել 60-ից 80 հազար դրամի սահմաններում՝ կախված ավտոմեքենայի արժեքից: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ նախօրեին հնչեցրած այն հայտարարությունս, որ եթե այսօր առաջիկա մի քանի ժամվա ընթացքում տարածած ապատեղեկատվության և մարդու անունն ու համբավը արատավորող հրապարակման համար <<Mamul.am>> կայքը հրապարակային ներողություն չխնդրի Գագիկ Ծառուկյանից, մենք հարցը տեղափոխում ենք իրավական հարթություն և վիճարկելու ենք արդեն դատարանում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.