Ապստամբություն՝ ընդդեմ հեղափոխության

Հայաստանում հեղափոխությունը բնավ չի ավարտվել, ու, թերևս, էլի ժամանակ կպահանջվի այն իր լրմանը հասցնելու, ամբողջական դարձնելու համար: Այս իմաստով չափազանց կարևոր է, որպեսզի երկրում տեղի ունենան այնպիսի կադրային խորքային փոփոխություններ ու տեղաշարժեր, որոնք իսկապես կարտահայտեն հեղափոխության ոգին, չեն հակասի այն մթնոլորտին, որն այժմ տիրում է հասարակության շրջանում. պետք է արագորեն ազատվել այն կադրերից, որոնք իրենց գոյությամբ իսկ նակխին կոռումպացված սիստեմի խորհրդանիշներ են դարձել, ովքեր եղել են նախորդ իշխանություների հենարանը: Հարցազրույցներ են տվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասկլանյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ովքեր անդրադարձել են իրենց հետագա ճակատագրին նոր Հայաստանի պայմաններում. երկուսն էլ ի լուր բոլորի հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական ներկայացնել՝ իրենց այդ որոշման հիմք հռչակելով ժողովրդավարական նորմերն ու քաղաքային բնակչության շրջանում իբր ունեցած լայն հենարանը: Մանրամասնել, թե ինչ կերպարներ են Բալասանյանն ու Ասլանյանը, կարծում ենք, ավելորդ է. նրանք տեղական իշխանիկներ են, ովքեր իրենց ձեռբերումների համար պարտաական են բացառապես նախկին իշխանություններին, որոնք զոռով-շառով այս երկուսին քաղաքապետ էին դարձրել՝ մարդկանց, ովքեր, բնավ չէին ու այսօր էլ չեն վայելում իրենց քաղաքների բնակչների վստահությունը: Հիմա, փաստորեն, թե՛ Ասլանյանը, թե՛ Բալասանյանը  փորձում են ադապտացվել նոր Հայաստանի պայմաններին ու հայտարարում են, որ չեն պատրաստվում հրաժարական նեկայացնել՝ չնայած նույն Էդմոն Մարուքյանն, օրինակ, իր համապատասխան հարցազրույցում նույն Մամիկոն Ասլանյանին  ոչ երկիմաստ կերպով հասկացնել էր տվել, որ նրան ոչ մի կերպ չի տեսնում Վանաձորի քաղաքապետի պաշտոնում, ինչին ի պատասխան, Ասլանյանը, փաստորեն, հակընդդեմ հայտարարությամբ է հանդես եկել՝ հրաժարվելով հաշվի նստել իրականության հետ: Բացի էսթետիկ նշանակություն ունենալուց, այս երկուսի մնալ-չմնալու հարցն իրականում լրջագույն հարց է նաև՝ ռեալ պոլիտիկի տեսանկյունից. ատահերթ խորհրդանական ընտրությունները բնավ սարերի հետևում չեն, ինչը նշանակում է, որ հեղափոխական իշխանությունների համար չափազանց մեծ կարևորություն է ձեռք բերում իրենց նշանակությամբ երկորրդ ու երրորդ քաղաքների քաղաքագլխերի ով լինելու հարցը: Ընտրակեղծարարության մեխանիզմներին հրաշալի տիրապետող,  ժամանակին Հանրապետականի համար օդից ձայներ «կպցնող» ու ինքնավերարտադրության վարպետ հանդիսացող   չինովնիկները բնավ այն մարդիկ չեն, ովքեր կարող են վստահություն վայելել Փաշինյանին սատարող քաղաքական ուժերի կամ նույն Կառավարոյան կողմից, քանի որ առնվազը չկան իրական երաշխավորել, որ առաջիկա ընտրություններին սրանք կրկին չեն անցնի իրենց հին ու լավ սերտած գործին՝ հիմա էլ հեղափոխական կառավարության աչքի առաջ լծվելով իրենց հոգեհարազատ Հանրապետականի հաղթանակի գործին՝ ընտրակեղծարարությունների միջոցով՝ իհակե: Կասկած չկա, որ թե՛ Ասլանյանը, թե՛ Բալասանյանը ստիպված են լինելու վայր դնել իրենց մանդատներն, իսկ թե ինչպես կամ ինչ ճանապարհով, սա արդեն քննարման բոլորավին այլ հարց է: Ցանկալի է՝ լավով: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.