Իջևանում, կողային ապակին կոտրելով, փախցրել էին քաղաքացու «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան. կասկածյալը բերման է ենթարկվել

Հուլիսի 18-ին ժամը 20.50-ին ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Իջևանի Անկախության փողոցի 16 շենքի բակից փախցրել են «ՎԱԶ-21703» ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Հուլիսի 18-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված օպեր. տվյալներն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Սպանդարյան փողոցի 2-րդ նրբանցքից ոստիկանություն բերման է ենթարկվել Հայկ Բ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 18-ին ժամը՝ 2.30-ի սահմաններում, Անկախության փողոցի թիվ 13 շենքի մոտից, աջ կողային ապակին կոտրելու միջոցով փախցրել է մեքենան: Նշված ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.