Տերյան փողոցի այգում ատրճանակ է հայտնաբերվել. ոստիկանություն

Հուլիսի 18-ին` ժամը 13.17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով և 9 հատ տարբեր տ/չ ինքնաձիգի փամփուշտներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.