Հակակշիռ՝ ԵԿՄ-ին. կազմակեձրպությունը կերկփեղկվի՞

Գաղտնիք չէ, որ Մանվել Գրիգորյանի հետ պատահածից հետո Երկապահ կամավորակամ միության  շուրջ բավական անցանկալի իրավիճակ է ստեղծվել՝ չնայած թվում էր՝ Արմեն Զավենի Սարգսյանի՝ ԵԿՄ ղեկավարի պաշտոնում առաջդրվելուց հետո շատ հարցեր կկարգավորվեն: Այս իմաստով բավական ուշագրավ պետք է համարել հուլիսի 17-ին  «Նոյյան տապան» մամուլի սրահում  «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի, «Հայր Վահան» ջոկատի հրամանատար, «Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական, բարեգործական ՀԿ նախագահ Վոլոդյա Մաթևոսյանի (Ապարանցի Վլե)  կողմից կազմակերպած ասուլիսը, որի ընթացքում բանախոսները լրագրողների հետ կիսվել էին իրենց մտահոգություններով, ԵԿՄ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ սեփական կարծիքով: «Մենք ալտերնատիվ կառույց ունենք, եթե նրանք նորից անցնեն տեխնիկական թերությունների, գաղտնի ժողովներ անեն, մենք պաշտոնապես կհայտարարենք և կստեղծենք ԵԿՄ առանձին կառույց, որտեղ կներգրավվեն ՀՀ, ԼՂՀ, ՌԴ, ԱՄՆ և Եվրոպայում գտնվող՝ Հայաստանի հողի համար զենք վերցրած և պայքար մղած տղաները: Ներկայիս պարագայում մենք ուզում ենք երկրապահը տանել դեպի առողջացում, ազատվեն այն մարդիկ, որոնք բարոյալքեցին երկրապահի շարքերը»,-ասուլիսին հայտարարել է Խուդավերդյանն ու այդպիսով, ըստ էության, ուլտիմատում ներկայացրել Արամ Սարգսյանին: Ավելին՝ որքանո՞վ է արդարացված Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում թեկնածությունը հարցին ի պատասխան, պարոն Խուդավերդյանը հայտարարել է, թե տնից երկու հոգի էլ կարող է դնեն թեկնածություն, ինչո՞ւ չէ: «Քանի որ մենք ապրում ենք հայաստանյան գործող սահմանադրության ներքո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անգամ դավաճան, իրավունք ունի թեկնածություն դնել ՀՀ տարածքում: Արամ Սարգսյանին իրականում առաջ են բերում ոչ թե որպես թեկնածու, այլ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր»,-քարը քարին չի թողել Խուդավերդանը: Իսկ ահա այն հարցին, թե նպատակահարմա՞ր է, որ Արամ Սարգսանը, լինելով քաղաքական կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, ղեկավարի ԵԿՄ-ն, Խուդավեդյանը կտրուկ փակել է հարցը. «Լիարժեք դեմ եմ, որ կուսակցական ղեկավարը լինի ուժային կառույցի ղեկավար, որտեղ խոսքը հրաման է դիտվում և այդ կառույցն օգտագործվի ի նպաստ սեփական շահերի և կուսակցության ու դառնա ՀՀԿ-ի դուբլ կարգավիճակ: Այդ դեպքում Հանրապետություն կուսակցությունը կունենա ԵԿՄ-ի պես հզոր կիսառազմականացված միավոր»: Այն, որ Արամ Զավենի Սարգսյանն իր անձով ի զորու չէր լինելու միավորելու քայքայման եզրին կանգնած կառույցը, պարզ դարձավ դեռ այն ժամանակ, երբ ստացվեցին նրա հնարավոր  թեկնածության վերաբերյալ առաջին արձագանքները. ոմանք դեմ էին, ոմանք կողմ: Խուդավերդյանը փաստացի ակնհայտորեն ալտերնատիվ ուժ ստեղծելու հավակնություններ է  ներկայացնում, որը, պայմանավորված ինչ-ինչ իրողություններով, կարող է ճակատագական դառնալ ԵԿՄ-ի համար՝ դառնալով այն խրախուսող գործոնը, որը կարող է լայն ճանապարհ բացել Արամ Սարգսյանից դժգոհ  ԵԿՄ-ականների համար՝ ապագայում. այսօր էլ շատ ԵԿՄ-ականներ կամուկացի մեջ են՝ ճի՞շտ է, արդյոք, Արամ Զավենի Սարսգյանի թեկնածությանը հավանություն տալը, թե՞,այնուամենայնիվ, ոչ: Իհարկե, դեռևս վաղ է խոսել ԵԿՄ պառակտման մասին, սակայն գրեթե ասկած չկա, որ վաղ թե ուշ նման գործընթաց կսկսվի կազմակերպության ներսում՝ հատկապես եթե Արամ Զավենի Սարգսյանը գնա այն նույն  ճանապարհով, ինչ՝ ժամանակին Մանվել Գրիգորյանը՝ կուսակցականացնելով կառույցը: Norlur.am            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.