Ռուսաստանի դեսպանն Էստոնիայի ԱԳՆ է կանչվել

Տալլինում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Էստոնիայի արտգործնախարարություն, որտեղ նրան նոտա են հանձնել այն առնչությամբ, որ գրանցվել է ռուսական ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքը խախտելու երկու դեպք: Այդ մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Միջադեպերը տեղի են ունեցել երկուշաբթի մինչև կեսօր՝ Ֆիննական նեղուցում գտնվող Վայնդլոո կղզու մոտակայքում: Նախ Էստոնիայի օդային տարածք է մտել Airbus A319-ը, իսկ այնուհետ՝ Իլ-96-ը: Ինքնաթիռներն Էստոնիայի օդային տարածքում են մնացել մեկ րոպեից քիչ: Երկու ինքնաթիռների տրանսպոնդերները միացված են եղել, բայց թռիչքի ծրագիրն ինքնաթիռներից ոչ մեկ չի ներկայացրել: Ավիադիսպետչերական ծառայության հետ օդային տարածքը խախտած ինքնաթիռները նույնպես կապի դուրս չեն եկել»,- ասված է հաղորդագրությունում: Պաշտպանության ուժերը պնդում են, որ այս տարի ՌԴ ինքնաթիռներն Էստոնիայի օդային տարածքը խախտել են արդեն վեց անգամ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.