Վրաստանի հանքահորերից մեկում վթար է տեղի ունեցել, չորս մարդ զոհվել է

Վրաստանի Տղիբուլի քաղաքի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 հանքափոր է զոհվել, ևս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է վրացական Առաջին ալիքը: Տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում: Գերատեսչության տվյալներով՝ քննություն է անցկացվում մարդու մահվան պատճառ դարձած լեռնային, շինարարական և այլ աշխատանքների անցկացման ընթացքում անվտանգության կանոնների խախտման մասին Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով: Հաղորդվում է, որ չորս մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.