Աշոտ Արսենյանը փախչում է երկրից. պատճառը հայտնի է. ՎԻԴԵՈ

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։ Norlur.am-ի տեղեկություններով՝ Արսենյանի՝ երկիրն արագորեն լքելու, բիզնեսը վաճառելու որոշման պատճառ իրականում դարձել է  նրա մշուշոտ անցյալը. Փաշինյանի, Գորիս կատարած վերջին այցի ժամանակ, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, ծագումով գորիսեցի գործարար Կորյուն Հակոբյանն, ով իր գործընկերոջ՝ Մուրադ Մուրադյանի հետ միասին երկար տարիներ առաջ դարձել էր Արսենյանի զոհը՝ ունեզրկվելով ու կալանավորվելով, հենց տեղում դիմել է վարչապետին՝ խնդրանքով, որպեսզի Փաշինյանի հրամանով ՀՀ ԱԱԾ-ն վերաբացի 20 տարվա վաղեմության  գործն ու վերականգնի արդարությունը: Նշենք, որ նույնաբովանդակ բողոք պարունակող մի նամակ էլ Մուրադ Մուրադյանն էր  ամիսներ առաջ հրապարակել մեր կայքում՝ հույսով, որ նոր իշխանությունները, հավատարիմ հեղափոխության իդեալներին, ձեռնամուխ կլինեն խնդրի լուծմանն, ու վերջապես արդարությունը կհաղթանակի: Փաստորեն՝ Աշոտ Արսենյանի հապճեպ որոշումը պայմանավորված է սեփական անցյալի հետ առերեսվել չցանկանaլու, գործած հանցանքների համար պատժվելու վախով՝ հանգամանք, որն, անկասկած, չի կարող մտածելու տեղիք չտալ համապատասխան պետական մարմիններին: Իրականում նմանօրինակ դեպքերն ու նման անցյալ ունեցող անձանց թիվը Հայստանում բավական մեծ է, ու եթե իսկապես պետությունն իր առաջ խնդիր է դրել՝ ներգրավվելու ներդրումներ, բարելավելու բիզնես միջավայրն ու պաշտպանելու ներդրողին ամեն տեսակ կամայականություններից, ապա նույն ԱԱԾ-ի թիվ մեկ խնդիրն է լինելու հնարավորինս արագորեն հայտնաբերել ու պատժել երկիրը փաստացի անապատացրած վայ բուրժուաներին, երկրում հաստատել այնպիսի մի մթնոլորտ, որը կբխի համընդհանուր վստահության  ու գործընկերության սկզբունքի տրամբանությունից. բոլոր սուբյեկտիվ խոչընդոտները պետք է  իսպառ վերացվեն, իսկ մեղավորներն էլ պատժվեն՝ անկախ այն հանգամանքից, թե ով ում բարեկամն է, խնամին կամ ծանոթը: https://www.youtube.com/watch?v=CbvPDB5_inI&feature=youtu.be Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.