fbpx
/// Փաշինյանը գրողի ծոցն ուղարկեց Արևմուտքին

Փաշինյանը գրողի ծոցն ուղարկեց Արևմուտքին

Նիկոլ Փաշինյանն աննախադեպ հատարարությամբ է հանդես եկել: Բրյուսել կատարած այցից ու ԵՄ ղեկավարության հետ ունեցած մի շարք հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե եթե Հայաստանի նոր իրավիճակում նոր իշխանությանը Եվրամիության աջակցությունը որևէ կերպ գործնականում չի տարբերվելու նախորդ իշխանության շրջանում իրականացրած քայլերից, ապա այդ դեպքում Եվրամիության ղեկավարությունը թո՛ղ նվազեցնի այն ոգևորության տոնը, որ հայտնում է Հայաստանում թավշյա հեղափոխության կապակցությամբ:

Այս հայտարարությունը, որ շատ վերլուծաբաններ արդեն իսկ հասցրել են որակել՝ ցնցող, ըստ էության, առաջ է բերում մի շարք հարցեր, որոնցից ամենաէականը, թերևս, մեկն է՝ ի՞նչը կարող էր ստիպել Փաշինյանին կատարել նմանատիպ՝ Արևմուտքի հասցեին ակնհայտ կշտամբանք պարունակող հայտարաություն: Ի՞նչ ակնկալիքներ է ունեցել բրյուսելյան այցից Փաշինյանը, որոնք, սակայն, դատելով նրա տոնայնությունից, չեն արդարացել, դրանք տնտեսակա՞ն բնույթ ունեն, թե՞ առավելապես ռազմաքաղաքական, իսկ միգուցե Արևմուտքն այդպես էլ ինքն իրեն չի կարողացել մատուցել Հայաստանի համար ռեալ այլընտրանքի դերում՝ մի բան, որը, խոստովանենք, այնքան պետք էր Հայաստանին՝ փորձություններով  լի այս ժամանակահատվածում՝ առնվազը արտաքին քաղաքականության փոխլրացման անհրաժեշծտությունը հաշվի առնելով:

Ենթադրելի է, որ իրականում խնդիրն առավելապես աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական հարթության մեջ է գտնվում՝ հաշվի առնելով հատկապես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման փաստը:

Փաշինյանը փաստացի հայտարարում է մեկ բան՝ Հայստանը շարունակելու է որպես իր հիմնական ռազմաքաղաքական դաշնակից համարել բացառապես Ռուսաստանի Դաշնությանը, ու դա՝ ոչ թե Երևանի կույր ռուսասիրության  հետևանքով, այլ՝ նույն Արևմուտքի անփությության և, իհարկե, Հայաստանին ըստ արժանվույնս չգնահատելու, առաջին հերթին անվտանգային հարցերում այլընտրանք չառաջարկելու. մինչդեռ Երևանի ակնակլիքները բավական շատ էին՝ բխած հատկապես տարածաշրջանային պայթյունավտւանգ իրողություններից:

Թե ինչ գործնական հետևանքներ կունենա Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունը ոչ միայն Հայաստան-Արևմուտք հարաբերություններում, այլև Անդրկովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վրա, թերևս, առաջիկայում կերևա, բայց այն, որ Փաշինյանի համարձակ տոնայնությունն արդյունք  է այն ժողովրդավարական նեքին գործընթացների, որոնց հիմքում հենց հայաստանյան հանրությունն է կանգնած, կասկածից վեր է. Փաշինյանը ոչ մեկի «դաբրոյին» չի սպասում, Փաշինյանը լիոբին ազատ է իր գործողություններում:

Norlur.am

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-13T19:54:11+00:00 Հուլիսի 13 19:54|Մեկնաբանություն|0 Comments
//
//