Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 13-ին Վարշավայում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական խորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարևորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցեր: Բելառուսական կողմն առաջարկել է նիստն անցկացնել աշնանը` Մինսկում: ԱԺ փոխնախագահն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկի առաջարկը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.