Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 6 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 13։00-19։00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ 7-րդ զանգվածի և Սարգսաշեն թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.