Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին առաջադրել է քաղաքապետի թեկնածու

2018 թվականի հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամլո ծառայությունից: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Իսկ երեկ Երևանի քաղաքապետարանում օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկին ` Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին` ժամը 11.00-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.