fbpx
/// Արցախում շնագայլը հարձակվել է բնակչուհու վրա

Արցախում շնագայլը հարձակվել է բնակչուհու վրա

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլիսի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք: Ստեփանակերտի բնակչուհի, 1950 թվականի ծնված Նուրվարդ Գաբրիելյանը դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ շնագայլի կծած վերքով:

«Արմենպրես»-ին Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցների` ըստ ժամանակացույցի:

Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-13T10:31:52+00:00 Հուլիսի 13 10:31|Լեռնային Ղարաբաղ|0 Comments
//
//