Խամեսը կարող է ժամանակից շուտ վերադառնալ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Խամես Ռոդրիգեսին, որը վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»։ 2 տարվա համար գերմանական ակումբը վճարելու է 13 միլիոն եվրո։ Marca-ն հայտնում է, որ կոլումբիացին ևս ցանկանում է վերադառնալ Արքայական ակումբ, քանի որ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հասկացրել է, որ Խամեսին տեսնում է թիմի մեկնարկային կազմում։ Վարձակալության ժամկետն ավարտվում է 2019 թվականի հուլիսին։ Ավելի վաղ «Բավարիան» տեղեկացրել էր, որ ցանկանում է գնել Ռոդրիգեսի տրանսֆերը։ Այն ըստ պայմանագրի կարժենա 42 միլիոն եվրո։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.