fbpx
// Facebook-ին կարող են տուգանել 500 000 ֆունտ ստերլինգով՝ օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով

Facebook-ին կարող են տուգանել 500 000 ֆունտ ստերլինգով՝ օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով

Բրիտանական տեղեկատվական ոլորտը վերահսկող կառավարական մարմինը մտադիր է Facebook-ին տուգանել ռեկորդային 500 000 ֆունտ ստերլինգով՝ պայմանավորված Cambridge Analytica վերլուծական ընկերության հետ կապված սկանդալով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դա խոշորագույն հնարավոր տուգանքն է, որը կարող է սահմանել բրիտանական կառույցը, որի կարծիքով՝ սոցիալական ցանցը խախտել է օրենքը՝ չկարողանալով պաշտպանել միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական հետապնդում է պատրաստվում SCL Elections Ltd ընկերության նկատմամբ, որին պատկանում է Cambridge Analytica-ն: Բացի դրանից, «նախազգուշացնող նամակներ» են ուղարկվել Մեծ Բրիտանիայի 11 քաղաքական կուսակցություններին: Կառույցը ցանկանում է, որ կուսակցություններում պարտադիր աուդիտ անցկացվի՝ պարզելու համար՝ արդյոք օգտվել են վերջիններս արտահոսած տեղեկություններից, թե ոչ:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-11T23:49:50+00:00 Հուլիսի 11 23:49|Լուրեր|0 Comments
//
//