«Գնալու եմ ՀՔԾ-ում պատմեմ, ինձ ոչ ոք չի ծեծել». Հարությունովի որդու հարցը լուծում է ստանում (տեսանյութ)

«Այսօր, ես տիկին Իվետայի հարցազրույցն եմ լսել, որից ճիշտն ասած զարմացած եմ մնացել: Լրագրողները հարցնում են, թե Հարությունովի տված առաջին ցուցմունքից, կամ ինչ-որ բանից Գագոն, կամ Էդոն իրա վրա ձեռք է բարձրացրել, դուք որտեղից ե՞ք նման բան լսել: Այդ ամենը սուտ է»: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Վ. Հարությունովը, պնդելով, թե շրջանառվող այն տեղեկությունները, թե իրեն սպառնացել են, որ այլ հայտարարություններ է անում իրականությանը չի համապատասխանում: Հարությունովը վերահաստատեց որեւ ծեծ չի եղել Օլիմպավանում: Ըստ նրա ինքը եւ Գագիկ Ծառուկյանը տարիների ընկերություն եւ մտերմություն ունեն: «Ես Գագոյի հետ տարիների  ախպերություն կա մեր մեջ: Իմ երեխուն պարոն Ծառուկյանը իրա երեխու նման սիրել է, ամեն ինչ արել է»,- ասաց նա, հավելելով, որ նեղված է եղել այն պատճառով, որ որդին երկու տարի է գտնվում է արտերկրում, իսկ նրա ընտանիքը՝ Հայաստանում: Վ.Հարությունովն ասաց, որ ՀՔԾ-ում շարունակելու է պնդել, որ իրեն ծեծի չեն ենթարկել: «Ինձ ոչ ոք չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ծեծեն»,- ասաց Հարությունովը, հավելելով, որ որդու հետ կապված խնդիրը եւս կարծես թե լուծում է ստանում: Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.