Փոխվարչապետը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: Այս մասին տեղեկացնում են քաղաքացիական ավիացիայի լրատվական ծառայությունից: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը: Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, ամենայն բարիք և հայտնել իր պատրաստակամությունը աջակցելու: Տաթևիկ Ռևազյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ծանոթացել է աշխատակազմի ներկայացուցիչների և ընթացիկ աշխատանքների հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.