Վարչապետը անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը` 1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Առաջարկել հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 31-ը, մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,- նշված է որոշման մեջ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.