ԵՄ-ը չի կարող ՆԱՏՕ-ին այլընտրանք դառնալ ռազմական ոլորտում. Ստոլտենբերգ

Եվրամիությունը ռազմական ոլորտում չի կարող ՆԱՏՕ-ին այլընտրանք դառնալ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԵՄ-ը չի կարող փոխարինել կամ դառնալ ՆԱՏՕ-ի այլընտրանք»,- ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նվիրված անվտանգության փորձագիտական համաժողովին: Ստոլտենբերգի խոսքերով՝ ԵՄ-ի ջանքերը միության պաշտպանական կարողություններն ուժեղացնելու ուղղությամբ «կարող են մեծացնել ՆԱՏՕ-ում եվրոպական հիմքը»: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո «ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի 80 տոկոսը բաժին է ընկնելու ԵՄ-ի անդամ չհանդիսացող դաշինքի երկրներին»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.