Հայաստանում մեկնարկեց Բրիտանական Խորհրդի «Creative Spark» ծրագիրը

Բրիտանական խորհուրդն ուրախ է տեղեկացնել «Creative Spark» ծրագրի մեկնարկի մասին. հինգ տարի տևողությամբ ծրագիր, որը կաջակցի ստեղծարար տնտեսության զարգացմանը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում:   Ծրագիրը մեկնարկել է յոթ երկրներում՝ Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում: Բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցելու և տարածաշրջանում գործազրկությունը նվազեցնելու նպատակով Բրիտանական խորհուրդը կօգտագործի Միացյալ Թագավորության ձեռնարկատիրական կրթության փորձը` կազմելու և տրամադրելու ուսումնական ծրագիր, որի կաջակցի ավելի քան 10,000 ուսանողի:   Ծրագրի մեկնարկի համար հունիսի 25-ին Միացյալ Թագավորություն մեկնեցին փոխնախարարներ, համալսարանների առաջնորդներ և ստեղծարար ձեռներեցության փորձագետներ: Հայաստանի պատվիրակությանը ողջունեց վարչապետի առևտրի հանձնակատար Վինթբորնի բարոնուհի Նիքոլսոնը (Էմմա Հարիեթ Նիքոլսոնը): Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներից` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցության և թարգմանության ամբիոնի ղեկավար Քրիստինե Սողիկյանը նշեց. «Այցելության ծրագիրը բավականին հագեցած էր ճանաչողական այցերով և շրջագայություններով Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններ` կիսելու բրիտանական փորձը ձեռնարկատիրական կրթության՝ հատկապես արվեստի և հումանիտար ոլորտներում: Որոշ մոդելներ շատ արդյունավետ կհարմարեցվեն և կներկայացվեն Հայաստանում»: Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Միացյալ Թագավորության համալսարաններ (Գոլդսմիթի համալսարան, Նորվիկի արվեստի համալսարան, Արևելյան Անգլիայի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Քովենթրի համալսարան, Լեյսթերի համալսարան, Լոֆորի համալսարան) և ստեղծարար հաստատություններ: Նշենք, որ ծրագրի նպատակներն են.
  1. Հիմնադրել ստեղծարար ձեռնարկատիրական 20 կենտրոններ՝ յոթ երկրներում համագործակցելով Միացյալ Թաագավորության համալսարանների հետ:
  2. Ուսուցանել ձեռներեցության հմտություններ ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին. Մտքերի և փերձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում և մտավոր սեփականության պահպանում:
  3. Ուսուցանել անգլերեն առցանց դասընթացներ և նոր MOOC դասընթացներ ձեռներեցության լեզվի մասին:
  Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մարքեթինգի և հաղորդակցության համակարգող Իրինա Մկրտչյանին `010 552945 (5104), [email protected]:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.