Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի) , այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ եւ  հաջողություններ մաղթել կարեւոր առաքելության իրականացման գործում։ Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջածանոթ է հայ-վատիկանյան հարաբերությունների հարուստ պատմությանն ու օրակարգին: Հանրապետության նախագահը նշել է, որ երկկողմ պատմական կապերը, մշակութային եւ հոգևոր մեծ ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում: http://www.tert.am/files/001/1/1/3/28/32580_b.jpg?1531303122165 alt="" width="600" height="399" /> http://www.tert.am/files/001/1/1/3/28/32575_b.jpg?1531303128905 alt="" width="600" height="399" />  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.