Հրդեհ Երևանի Շարուրի փողոցում. «Բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 10-ին՝ ժամը 18:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող գրասենյակի տանիքում և Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում գտնվող պահեստի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:23-ին: Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում այրվել է տանիքի ապակե բամբակյա ջերմամեկուսիչ շերտը (մոտ 10 քմ), ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 20 քմ), իսկ Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում՝ ապակե բամբակ, ստվարաթուղթ և փայտանյութ (մոտ 2,5 խմ):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.