fbpx
// «Ժամանակ». ԲՀԿ-ն Էջմիածնի քաղաքապետի կին թեկնածու ունի

«Ժամանակ». ԲՀԿ-ն Էջմիածնի քաղաքապետի կին թեկնածու ունի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանը» Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնվեց աշխատանքի:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ներկայիս պաշտոնակատարը ևս կին է՝ Դիանա Գասպարյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է նոր իշխանությունների կողմից՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-11T10:06:15+00:00 Հուլիսի 11 10:06|Մամուլի տեսություն|0 Comments
//
//