«Առավոտ» Դիվանագետ նշանակելու երեք տարբերակները

«Այն վիճակում, որում գտնվում է մեր երկիրը, դիվանագիտական ծառայությունը ձեռք է բերում նույնքան մեծ նշանակություն, որքան զինվորականը: Կարծում եմ կարիք չկա զարգացնելու այս թեզը՝ ժամանակակից պատերազմը, ինչպես հայտնի է, չի սահմանափակվում բուն մարտական գործողություններով: Պարզ է նաև, որ այդ հարցում կարևոր են ոչ միայն հայեցակարգերը, մոտեցումները, ծրագրերը, այլև կադրերը: Այս հարցում Հայաստանում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Ընդհանրապես, դեսպաններ, հյուպատոսներ, պատվո հյուպատոսներ և դիվանագիտական այլ պաշտոնյաներ նշանակելու երեք հիմնական տարբերակներ կան՝ լավագույնը, վիճահարույցը և շատ վատը: Լավագույնը պրոֆեսիոնալներին նշանակելն է, մարդկանց, որոնք թե՛ իրենց կրթությանն և թե՛ մտածողությամբ նպատակաուղղված են պետությանը ծառայելուն՝ անկախ իշխանության բնույթից, ռեժիմից և այլն: Վիճահարույց են քաղաքական նշանակումները՝ եթե մարդը իշխող քաղաքական թիմից է, կարող է միանգամայն նվիրված լինել պետական գործին, բայց չունենա մասնագիտական հմտություններ և հեռանա ասպարեզից իշխանափոխությունից հետո: Ամենավատ տարբերակը, այսպես ասած, «տնտեսական» նշանակումներն են: Մարդը տվյալ երկրում բիզնես է անում և ձեռքի հետ զբաղեցնում է դիվանագիտական այս կամ այն պաշտոնը»,-գրում է թերթը՝ խմբագրականում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.