Ալիևը պատերազմ հայտարարեց Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ երկրի կառավարության ընդլայված նիստում հանդես է եկել պրովոկացիոն հայտարարություններով: Նա, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Ուզում եմ ասել, որ մեր դերը ևս կա Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։ Չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է  իրեն»,-հավելելով, թե հուսով է, որ Հայաստանի կառավարությունը չի կրկնի նախկին ղեկավարության սխալները և կառուցողական դիրքորոշում կունենա ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում: Իրականում Ալիևն իր այս հայտարարությամբ, որը, փաստորեն, հնչում է Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից մի քանի օր առաջ, առնվազն առաջին հայացքից ձեռնոց է նետում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առաջնորդին՝  փաստացի ենթարկելով շանտաժի. իբր եթե Փաշինյանն էլ նախորդ իշխանությունների նման համառի ու Ադրբեջանին չվերադարձնի «բռնազավթված տարածքներն», ապա կարճ ժամանակ անց կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչ Սերժ Սարգյանը: Իհարկե, Ալիևի խոսքերն այս պարագայում հնչում են բավական մարազմատիկ, ու ստեղծվում է տպավորություն, որ դրա հեղինակը ոչ թե նախագահ է, այլ ասենք գազազած  «պազիկի» վարորդ, սակայն ակնհայտ է, որ այս հայտարություններն իրենց մեջ բավական ուշագրավ շերտեր են պարունակում. Ալիևը, փաստորեն, խոսում է ոչ թե Երևանը գրավելու մասին, այլ ընդամենն Հայաստանի տնտեսական մեկուսացումը խորացնելուն ուղղված լկտի քաղաքականության շարունակականության անհրաժեշտության՝ Երևանին շանտաժի ենթարկելով ոչ թե  պատերազմի սպառնալիքով, այլ՝ տնտեսական հետևանքներով: Իհարկե, հեղափոխության մասին հիշատակելով, ենթադրելի է, Ալիևը փորձել է նաև որոշակիորեն ստվերել Փաշինյանի հեղինակությունն, ինչը վկայում է ազերիների՝ Հայաստանում տեղի ունեցած գործընթացներից առաջացած վախերի մասին, սակայն միևնույն  ժամանակ ակնհայտ է, որ այս հայտարարություններն իրենց խորքում շատ ավելի «խաղաղասիրական» են, քան դրանցից առաջ հնչածները, ինչն, ըստ էության, ադյունք է հայաստանի միջազգային վարկի բարձրացման: Ակնհայտ է, որ Փաշինյանն Ալիևի համար որպես ձեռնտու բանակցող չի դիտարկվում,ու սա որոշել է հեռվից հեռու թունավորել օդն ու անել ոչ ադեկվատ հայտարարւթյուններ՝ քողարկելու սեփական վախերն ու  փախչելու իրականությունից: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.