Պետք է ներդնել առավելագույն ջանքերը, որ ապահովվի հայկական երկաթուղու հետագա զարգացումը. նախարարն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է դեպոյի տարածքում, ծանոթացել դրա հնարավորություններին։ Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, այս դեպոն երկաթուղու կարևորագույն ձեռնարկություններից է, որի գործառույթը ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացումն է, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելն ու գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այստեղ իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը: Երկաթուղու աշխատակիցները նախարարին են ներկայացրել այն գործիքներն ու ռեսուրսները, որոնցով կարողանում են երկաթգծի ողջ երկարությամբ կատարել որակի ստուգում և վերահսկողություն։ Եթե նախկինում մարդկային գործոնը մեծ էր, ապա այժմ գործընթացն ավտոմատացված է՝ լավագույն արդյունք ստանալու համար։ 2010 թվականից դեպոյում գործում է նաև երկաթուղու ուսուցման կենտրոնը: Այստեղ երկաթուղայիններն անցնում են վերապատրաստման դասընթացներ, սովորում ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում: Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների և շարժակազմի բարելավման և արդիականացման ուղղությամբ կատարված վերջին քայլերը։ Աշոտ Հակոբյանը ծանոթացել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող նոր էլեկտրագնացքի պայմաններին, հետաքրքրվել ուղևորահոսքի ծավալով։ Նախարարը կարևորել է երկաթուղու նշանակությունը մեր երկրի տնտեսության հետագա զարգացման մեջ: Նա ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը, որպեսզի աստիճանական բարեփոխումների արդյունքում ապահովվի հայկական երկաթուղու հետագա զարգացումը: Դրա հիմքում պետք է ընկած լինի գործունեության թափանցիկության բարձրացումը, ուղևորների սպասարկման որակի և պայմանների էական բարելավումը: http://www.tert.am/files/001/1/1/3/27/100720189.jpg?1531221874269 alt="" width="600" height="401" /> http://www.tert.am/files/001/1/1/3/27/100720190.jpg?1531221884640 alt="" width="600" height="400" /> http://www.tert.am/files/001/1/1/3/27/100720192.jpg?1531221895209 alt="" width="600" height="400" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.