Երևանում 24–ամյա հրշեջը ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանն ու տապալել մի քանի ծառեր. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պետրոսյանը իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ. Պետրոսյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում և վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու հավաքված ժողովորդն էլ ասում էին, որ միայն վարորդի ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ է եղել, որ նա կարողացել է կառավարել ավտոմեքենան և չի բախվել որևէ ավտոմեքենայի և վրաերթի չի ենթարկել որևէ քաղաքացու: Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Ավան վարչական շրջանի կանաչապատման պատասխանատուները: Վերջիններս քաղաքացիների հետ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են տապալված ծառերը, որպեսզի ավտոմեքենան հեշտությամբ դուրս բերվի վթարի վայրից: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.