Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև անդրադարձել են հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.