Հայաստանի պատմության թանգարանում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը

Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ, և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.