Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել. վարչապետը թվարկեց կառավարության անդամների նվեր ստացած գրքերի անունները

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որ նվիրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրքերի ցանկում են Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը», Վահրամ Մարտիրոսյանի՝ «Սերը Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն»  և այլ գրքեր: Վարչապետը խորհուրդ տվեց ծնունդ գնալիս իրար գրքեր նվիրել, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը: Քանի որ նախարարները տարբեր գրքեր են ստացել, նա առաջարկեց կարդալուց հետո միմյանց փոխանցել, իսկ վարչապետն ասաց՝ լավ կլինի, որ ամեն նախարար կարդա և ստորագրի: «Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել»,-ասաց նա և նշեց, որ այս ցանկից բավականին բան կարդացել է արդեն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.