«Հրապարակ». Ագրարային համալսարանի հոգա­բարձուների խորհրդի նախագահը «ՔՊ» անդամ Հովիկ Աղազարյանն է, սակայն նա այդ մասին տեղյակ էլ չէ

«Նոր իշխանությունները կրթու­թյան ոլորտի բարեփոխում­ների մասին խոսելիս շեշտում էին բուհերն ապաքաղաքականացնելու, ապակուսակցականացնելու հարցը, սակայն մենք հայտնաբերե­ցինք, որ ՀՀ վարչապետի հունիսի 27-ի որոշմամբ ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգա­բարձուների խորհրդի կազմում են ընդգրկվել մի շարք նախարարներ ու փոխնախարարներ, իսկ առաջին տեղում գրված է «ՔՊ» անդամ, պատ­գամավոր Հովիկ Աղազարյանի անունը: Մեզ տեղեկացրին, որ հոգաբարձուների խորհրդի նա­խագահի թեկնածուն ինքն է: Սակայն, երբ զանգահարեցինք Աղազարյանին, պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէ, որ Ագրարայինի հոգաբարձու­ների խորհրդի կազմում է ընդգրկված: Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է դառնալու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը: «Հետաքրքիր է՝ ես իրավունք ունե՞մ դառնալու, թե՞ չէ: Օրենքի սահմանափակումներ կա՞ն, թե՞ չկան, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- պատասխանեց նա: Երբ հավատացրինք, որ օրենքի սահմանափա­կում չկա, նա հաջորդ հարցը տվեց. «Իսկ ի՞նչ է տալիս դա ինձ»: Ձեզ նման առաջարկ արվե՞լ է: «ՉԷ»: Դուք Ագրարային համալսարանի հետ կապ ունե՞ք: «Չէ, բացարձակ»: Ավելի ուշ նա զանգեց և ասաց. «Եթե նույնիսկ ինձ առաջարկեն էլ, ես չեմ համաձայնի, որովհետև ես ոչ մի կապ չունեմ ակադեմիայի հետ»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.