Անելանելի վիճակ՝ Հայրապետյանի համար. ԱԱԾ-ն սկսում է

Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստ հայազգի Յուրի Ջորկաեֆի հետ ունեցած հանդիպմանը հետևած ֆեյսբուքյան գրառումն, ինչպես նաև առհասարակ Հայաստանում համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցույամբ ընթացող  մարզական միջոցառումն ու դրա շրջանակներում հուլիսի 8-ին Հանրապետական մարզադաշտում  կայացած «Լեգենդների խաղը», որին իր մասնակցությունն էր բերել Փաշինյանը՝ ԱԱԾ պետ Վանեցյանի ուղեկցությամբ, անկասկած, իր մեջ անթաքույց ակնարկ է պարունակում՝ ուղղված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որի շուրջ ընթացող գործընթացները բավական հետաքրքրական փուլ են մտել կարծես. մի կողմից, ըստ որոշ լուրերի, 5-6 ակումբներ մտադիր են բոյկոտել ՀՖՖ-ի կազմակերպած Բարձրագույն խմբի առաջնությունը՝ ստեղծելով այլընտրանքային լիգա, մյուս կողմից՝ Հայրապետյանն իր հերթին որոշել է պրոֆեսիոնալ լիգա ստեղծել՝ սեփական ազդեցույունն ամեն կերպ պահելու նպատակով ու հակակշռելու չարակամներին: Պետք է արձանագրել, որ Փաշինյանի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ բանեցվող ճնշումն առայժմ, ըստ էության,  բարոյահոգեբանական դաշտում է տեղի ունենում՝ իր մեջ, սակայն, պարունակելով նաև ճնշման՝ բոլորովին այլ բնույթ ենթադրող լիարժեք պոտենցիալ: Ի՞նչ է անում Փաշինյանը: Նա, մի կողմից, նոր նշաձող է սահմանում հայկական ֆուտբոլի  համար, մյուս կողմից՝ հասկացնում Հայրապետյանին, որ եթե վերջինս ի վիճակի չէ կարգի բերել իրեն վստահված ոլորտը՝ զբաղվելով միայն ինքնավերարտադրմամբ, ապա ստիպված է լինելու ոչ միայն վայր դնել իր մանդատն, այլև համառելու պարագայում բախվել ԱԱԾ չուգունե պատին: Այս իմաստով պետք է նկատել, որ Փաշինյանի՝ Հայրապետյանին ուղղված մեսիջները հետզհետե է՛լ ավելի սպառնալից տեսք են սկսում ընդունել, ու եթե  Հայրապետյանն արագորեն չկարողանա այդ ամենից հետևություններ անել, ապա նրա տան հասցեն կարող է մի գեղեցիկ օր ներառվել ԱԱԾ համապատասխան ցուղակում՝ ՀՖՖ ղեկավարի համար դրանից բխող բոլոր անկանխատեսելի ու նույնիսկ խայտառակ հետևանքներով հանդերձ: Փաշինյանն, ըստ էության, մեկ բան է ասում. Հայրապետյանը սեփական պաշտոնից պետք է հեռանա ոչ  այնքան որպես նախկին իշխանությունների թիմակից կամ աջակից դիտարկվելու, որքան որպես սեփական գործը ձախողած մենեջեր լինելու պատճառով, մեկն, ով թաղել է հայկական ֆուտբոլն ու այն վերածել ընդամենը թափառող ուրվականի. խնդիրը  ոչ թե «վենդետան» է, այլ ՀՖՖ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը: Տեսնես ի՞նչ է մտածում այս ամենի մասին Ռուբեն Հայրապետյանը, կհամաձայնի՞ նա, արդյոք, հեռանալ «լավով», թե՞ կնախընտրի բացահայտ պատերազմը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.