Խաչատուրովը սթափվեց. Մոսկվան գիտակցել է վտանգը

Մինչ ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը կարևոր հանդիպումներ է ունենում Մոսկվայում, իսկ Փաշինյանն էլ՝ պատրաստվում մեկնել Բրյուսել, ստացվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի արձագանքը՝ կապված նախիջևանում ընթացող անցանկալի գործընթացների հետ: «ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգությամբ հետևում է դեպքերի զարգացման դինամիկայի մասին տեղեկատվությանը։ Այն չպետք է իրավիճակի սրման նոր փուլի հանգեցնի»,-ասված է հայտարարության տեքստում: Խաչատուրովը նաև համոզմունք է հատնել, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, որը միակն է, ինչպես դա հաստատվել է 2017 թվականի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությամբ, որ միջազգային կառույցի համապատասխան մանդատ ունի։ Խաչատուրովի հայտարարոթյունն ուշագրավ է հատկապես երկու իրադարձությունների ֆոնին՝ Փաշինյանի՝ առաջիկայում կատարելիք բրյուսելյան այցի, ինչպես նաև ԱԽ քարտուղարի Մոսկվա կատարած այցի, ուր, ինչպես նշվեց, Գրիգորյանը կարևոր հանդիպումներ է ունենում ռուսական ուժային կառույցների բարձրստիճան պաշտոնյաների հետ՝ ըստ էության՝ բացատրական աշխատանքներ տանելու ռուս պաշտոնյաների հետ՝ կապված բրյուսելյան գագաթնաժողովին Փաշինյանի հնարավոր մասնակցության հետ: Ի դեպ՝ Գրիգորյանը, Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում ելույթ ունենալով ռուսալեզու լսարանի առաջ, իր ելույթը հայերն էր հնչեցրել, ինչը, հաշվի առնելով իրավիճակի նրբությունը, պետք է դիվանագիտական կարևոր ժեստ համարել՝ ուղղված Մոսկվային, որը, դատելով Խաչատուրովի հայտարրությունից, լիարժեքորեն ընկալվել է Կրեմլի կողմից: Ակնհայտ է, որ Խաչատուրովի հայտարարությունը, որը, հուսանք, սթափեցնող ազդակ կլինի Ալիևին, բնավ պատահական չէ. խնդիրն ակնհայտորեն խորքային է ու կրում է աշխարհքաղաքական բնույթ: Մոսկվան, շատ լավ հականալով Արևմուտքի ու իր միջև հետզհետե սրվող մրցակցությունն Անդրկովկասի  համար պայքարում, ու վախենալով նաև, որ հայերին հուզող թիվ մեկ խնդրին՝ Հայաստանի անվտանգությանը վերաբերող  հարցին պատշաճ ուշադրություն  չցուցաբերելու դեպքում կարող է «կանգնել կոտրած տաշտակի առաջ», որոշել է առաջ ընկնել Արևումտքից ու ստանձնել ՀՀ անվտանգության ապահովման թիվ մեկ պատասպանատուի դերը,իսկ ավելի ճիշտ՝ տարածաշրջանային խաղարարարի՝ շատ լավ հսկանալով, որ եթե  դա իր փոխարեն անի ասենք Արևմուտքն՝ ասենք Բրյուսելյան համապատասխան ազդակներ հղելով, ապա դա կնշանակի Մոսկվայի դիվանագիտական պարտություն, ինչը, հասկանալիորեն, Կրելմն ուղղակի չի կարող թույլ տալ: Այսինքն՝  տարածաշրջանային անվտգության երաշխավորի դերը, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանին զսպելու առաքելութունը այս սրված իրավիճակում ավելին է, քան պարզապես բարի կամքի ցուցաբերում կամ խաղաղասիրական պարզ դրսևորում. խնդիրը լիդերությանն է վերաբերում, իսկ ինչպես հայտնի է, Մոսկվայի նպատակը մշտապես մեկն է եղել միայն՝ պահպանել առաջնային դիրքերն Անդրոկվկասում՝ ինչ գնով էլ  լինի: Հիմա, փաստորեն, գինը Հայաստանի անվտանգության ապահովումն է, որը Մոսկվան ուզած-չուզած պետք է վճարի, քան որ շանտաժի լեզուն այս պարագայում անընդունելի է ու չի կարող էֆեկտիվ լինել՝ հաշվի առնելով հայաստանյան նոր իրականությունը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.