Նիկոլ Փաշինյանը՝ մեծ փորձության առաջ

Դատելով Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ կատարած այցի արդյունքենրից՝ այդպես էլ չի հաջողվել վերջնական լուծում տալ Ամուլսրաի հանքի շահագործման հետ կապված ծեծված խնդրին: Հիշեցնենք, որ վարչապետն առաջարկել էր ժամանակ տրամադրել Կառավարությանը՝ ստուգումներ անցկացնելու համար, ինչից հետո արդեն հանքի շահագործումը կա՛մ կվերսկսվի, կա՛մ մեկ այլ որոշում կկայացվի՝ կախված արդյունքներից: Սակայն ցուցարարները պնդել են, որ այդ ընթացքում հանքը չպիտի շահագործվի, ինչը «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն անընդունելի պահանջ են համարել: Պետք է արձանագրել, որ իշխանություններն այժմ հայտնվել են  չափազանց ծանր իրավիճակում. մի կողմից արհեստակնորեն բորբոքվող բողոքի ակցիաներն են՝ իրենք իրենց որպես բնապահպան ներկայացողների կողմից գլխավորվող, մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական հսկայական նշանակություն ունեցող մի նախագիծ, որի մեջ «Լիդիան Արմենիա»-ն արդեն իսկ հասցրել է ներդնել հսկայական գումարներ՝ վստահելով ժամանակի իշխանությունների խոստումներին առ այն, որ կտրևվեն հստակ երաշխիքներ՝ Հայաստանում ներդումներ անելու ու ազատ աշխատելու համար՝ անկախ ամեն ինչից: «Այս գործընթացը սկսվել է արդեն 12 տարի: Հիմա մենք ունենք իրավիճակ, ես տեսա, որ, իսկապես, ահռելի ծավալի ծախս է կատարվել ներդրում է կատարվել և, ըստ էության, դե յուրե, այդ ներդրումը կատարվել է ՀՀ կառավարության թույլտվությամբ և համաձայնությամբ: Գոնե այս պահին մենք չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ բան, ինչ-որ կարգ խախտվել է»: Սրանք Փաշինյանի խոսքերն են՝ Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչների, բնապահպանների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած գործնական քննարկման ժամանակ, որ լիարժեքորեն արտահայտում են խնդրի էությունն ու բարդությունը: Խնդիրն իսկպես չափազանց բարդ է Փաշինյանի համար հատկապես քաղաքական տեսանկունից ոչ միանշանակ գնահատվող, քանի որ կշեռքի մի նժարին, ինչպես նշեցինք, ոմանց կողմից շատ իմաստներով հորինված հիպոթետիկ վտանգներն են, մյուս կողմից՝ ռեալ տնտեսական շահը: Թվում է՝ Փաշինյանի համար հարցը փակ է. հաշվի առնելով նախագծի սոցիալ-տնտեսական նշանակությունն ու Հայաստանի՝  որպես վստահելի ու կանխատեսելի բիզնես գործընկերոջ իմիջի պահպանման հարցը՝ Կառավարության որոշումը չի կարող ընդդեմ «Լիդիան Արմենիայի» լինել՝ մանավանդ որ, ինչպես հայտնի է, անկախ փորձագետներն արդեն իսկ հասցրել են գնահատել հնարավոր ռիսկերն ու արձանագրել, որ հանքի շահագործման նորմերի պահպանման պարագայում որևիցե բնապահպանական խծնդիր ծագել չի կարող: Բանն այն է, սակայն, որ պրոյեկտին ընդդեմ հանդես եկող ակտիվիստական խմբերն ու դրանց սնուցողներն, օգտվելով Հայաստանում նեկայումս ստեղծված անցումային վիճակին բնորոշ քաղաքական առանձահատկություններից, կարող են իսկական շոու սարքել Փաշինյանի գլխին ու հասարակության մոտ ստեղծել թյուր տպավորություն, թե իբր Կառավարությունը սեփական երկրի թշնամին է, քանի որ հաշվի չի առնում այն ռիսկերը, որոնք իբր բարձրաձայնում են բնապահպանները: Իսկ սա կարող է  հանգեցնել մեծ քաղաքական ռիսկերի Փաշինյանի համար ու նրա կողմից ներկայացվող քաղաքական ուժի համար ստեղծել անցանկալի հասարակական մթնոլորտ՝ առաջիկա ընտրույթուններին ընդառաջ: Ասել կուզի՝ այժմ Ամուլսարի խնդիրը, թեևս, ոչ այնքան բնապահպանական կամ սոցիալ-տնտեսական նշանակության խնդրի է վերածվել, որքան՝ քաղաքական: Փաշինյանը խոստացել է հավաքագրել բոլոր ուսումնասիրությունների արդյունքում գոյացած փաստերն ու դրանք մի լավ քննելուց հետո միայն կայացնել հիմնավոր ու վերջնական որոշում: Հնարավո՞ր է, արդյոք, որ  նրա այդ որոշումը քաղաքական հնարավոր վտանգից խուսափելուն ուղղված քայլ  լինի՝ հաշվի առնելով վերոգրյալը: Իհարկե, չի բացառվում, բայց մեկ բան միանշանակ է. մինչ Կառավարությունը կուսումնասիրի փաստերն ու կգա վերջնական եզրահանգման, հանքի շահագործման աշխատանքները չպետք է դադարեցվեն՝ առնվազը հաշվի առնելով պարզ աշխատավորների շահերը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.