Դավիթ Հարությունյանի անհաջող «ատմասկան». ո՞վ է ՀՀԿ-ին «շառով տվել»

ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի  4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում սեփական խոհերով է կիսվել՝ կապված Հայաստանում  ընթացող պրոցեսների, աղմկահարույց բացահայտումների հետ: Հարությունյանը, մասնավորապես, անդրադառնալով բացահայտվող հանցագործություններին ու այդ ամենում Հանրապետականի ունեցած քաղաքական պատասխանատվության հարցին, հայտարարել է, թե Հանրապետականը եղել է բազմամարդ կուսակցություն և, բնական է, որ հատկապես լինելով  իշխանական կուսակցություն, այնտեղ խնդիրներն անհամեմատ ավելի շատ են եղել, քան փոքրաթիվ կուսակցությունում։ Դա ցավալի երևույթ է, բայց դրանում Հանրապետականը պատասխանատու չէ։ Այն, որ արտահերթ ընտրություններից մի փոքր առաջ նոր իշխանությունների կողմից կատարվող բացահայտումներն  ու խայտառակ դեպքերի հանրայնացումը որևիցե կերպ չի կարող բխել ՀՀԿ-ի՝որպես ընտրությունների գնացող քաղաքական ուժի շահերից, ակնհայտ է: Հիմա ՀՀԿ-ն, իսկ ավելի կոնկրետ՝  դրա քաղաքական հատվածը խնդիր ունի ջրի երեսին մնալու, չխորտակվելու, հանրապետականների գոնե մի մասի պատիվն ու համբավը փրկելու: Դավիթ Հարությունյանն, ով ՀՀԿ քաղաքական թևից է, ըստ էության, հունիսի 4-ին փորձել է հենց սա անել՝ ՀՀԿ-ն ջրից չոր դուրս բերել՝ մի բան, որն երկար տարիներ շարունակ նրան կարծես հաջողվել է: Հարց է առաջանում, սակայն, թե արդյոք Դավիթ Հարությունյանի բերած «մարդաշատության» փաստարկը կարո՞ղ է այս դեպքում հարմար  «ատմասկա» դառնալ օրենքի առաջ պարտապան մնացած այն հանրապետականների համար, ովքեր փաստացի զբաղված են եղել թալանով՝ կարծելով, թե հատուցման ժամն այդպես էլ չի մոտենա իրենց: Ակնհայտ է, որ Դավիթ Հարությունյանի այսօրինակ պատճառաբանությունը որևիցե կերպ չի կարող հիմնավոր համարվել, քանի որ մեծագույն ցանկության պարագայում անգամ ՀՀԿ-ն չէր կարող կապ չունենալ իր օրինազանց անդամների հետ. եթե կապ չուներ, ապա ինչո՞ւ էր նրանց հանդուրժում իր շարքերում, «զա կա՞յֆ», թե  որոշել էր հակառակ բնության օրենքների ինքն իր համար հիմարաբար փոս փորել ու ինքնահուղարկավորվել: Իսկ միգուցե թալանչիներին հանդուրժում էին միայն այն բանի համար, որ նրանք կուսակցությանն ապահովում էին հավելյալ եկամուտներով՝ ասենք ընտրություններին ավելի շատ մադկանց կաշառելու, ավելի շատ ձայն գնելու ու ավելի մեծ թվով քաղաքացիների փաստացի հանցագործ դարձնելու համար… Ի ցավ Դավիթ Հարությունյանի ու ողջ ՀՀԿ քաղաքական թևի՝ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավելորդ խոսքերն ու ինքնարդարացմանը միտված հավելյալ նախադասությունները կարող են բոլորվին հակառակ էֆեկտ ունենալ. շատ ավելի ընկալելի կլիներ, եթե ընդունեին իրենց մեղքն ու խոստովանեին՝ ներքին կարգապահության հետ կապված ՀՀԿ-ում միշտ էլ խնդիրներ են եղել, իսկ ավելի ճիշտ՝ արժեհամակարգն է այլ եղել. կարգապահ են համարվել ոչ թե նրանք, ովքեր ազնվորեն իրենց գործն են արել, այլ նրանք, ովքեր թեկուզ  զարտուղի ճանապարհներով կուսակցական «օբշագի» համար փող են հայթայթել ու վերարտադրություն ապահովել: Տեսնես Դավիթ Հարությունյանի անունը «կարգապահների» այդ ցանկում կա՞… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.