fbpx
/// Ավտովթար Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

Ավտովթար Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

Հուլիսի 5-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Է. Գ., 1988 թ.) ու «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ., 1992 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ն. Ս., 2014 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E» մակնիշի
ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-05T09:41:25+00:00 Հուլիսի 5 9:41|Պատահարներ|0 Comments
//
//