fbpx
/// Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից

Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, որը ընտանիքի միակ արու զավակն է և ունի պաշտպանության մարտական գործողությունների կա՛մ զինված ուժերում, կա՛մ այլ զորքերում, կա՛մ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, կամ եղբայր, կամ քույր:

«Մեկ այլ որոշմամբ՝ առաջարկում ենք օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ օրենքի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ», – ասաց նախարարը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-04T17:11:04+00:00 Հուլիսի 4 17:11|Կառավարություն|0 Comments
//
//