Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ, 4 վիրավոր

Հուլիսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի 1-ի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» տրանզիտ ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 29-ամյա վարորդ Տարոն Գալստյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Կատարվում է քննություն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.