Բաժին : Պատահարներ
Վրաերթ Երևանում. տուժած կնոջ առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր
Հուլիսի 3-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: