/// Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել

Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել

Ուրուգվայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Ուրուգվայցիները պատրաստվում են Ֆրանսիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Լուիս Սուարեսը մարզման ժամանակ հարված է ստացել աջ ոտքին եւ ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը, հաղորդում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հետ 1/8 եզրափակիչի խաղում մկանային վնասվածք էր ստացել Էդինսոն Կավանին, որը դարձել էր դուբլի հեղինակ։ Նրա մասնակցությունը Ֆրանսիայի դեմ խաղին դեռ հաստատված չէ։

Ֆրանսիան ու Ուրուգվայը կհանդիպեն հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդում։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-03T17:16:11+00:00 Հուլիսի 3 17:16|Սպորտ|0 Comments
//
//