Ֆաբրեգաս. Իսպանիայում այս սերնդից սպասում էին առնվազն կիսաեզրափակիչ

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Իսպանիայի պարտությունը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում: Իսպանացիները հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեցին Ռուսաստանի հավաքականին: Ֆաբրեգասը չէր ընդգրկվել Իսպանիայի հավաքականի հայտացուցակում այս մրցաշարին: «Հեշտ հաղթանակ չէի սպասում, բայց Իսպանիայի թիմը շատ ավելի ուժեղ էր, քան Ռուսաստանի հավաքականը, որը ուներ ծրագիր եւ այն աշխատեց: Նրանց նպատակն էր դիմանալ մինչեւ հետխաղյա 11 մետրանոցները եւ աղոթել: Իհարկե ցավալի է տեսնել ընկերներիս այդ վիճակում: Ինյեստան վերջին հանդիպումն անցկացրեց հավաքականում եւ արժանի չէր այդպիսի հրաժեշտի: Իսպանիայում մեծ ակնկալիքներ ունեին այս սերնդից: Բոլորը սպասում էին առնվազն կիսաեզրափակիչ: Ակնհայտ է, որ բոլորը հիասթափված են: Իսպանիան ունի տաղանդավոր խաղացողներ եւ կարող էր ավելի լավ հանդես գալ: Թիմն ունի լավագույն պաշտպանությունը՝ երկուական խաղացողներ «Ռեալից» եւ «Բարսելոնայից»: Բուսկետսը լավագույն հենակետային կիսապաշտպանն է, Ինյեստան ու Սիլվան. դժվար է գտնել նրանց դիրքերում ավելի ուժեղ խաղացողների: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնանկությունն անկասկած ազդեցություն ունեցավ: Ինձ այդ իրավիճակը կկաշկանդեր»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է BBC-ն: Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հեռացվեց ազգային թիմից: Նրան փոխարինեց Ֆերնանդո Իերոն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.