fbpx
/// Արցախի ԱԺ էթիկայի հանձնաժողովը փակ նիստ է գումարել

Արցախի ԱԺ էթիկայի հանձնաժողովը փակ նիստ է գումարել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի 17-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հունիսի 30-ին գումարել է փակ նիստ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Նիստից հետո տեղի է ունեցել մամլո ասուլիս, և ԱԺ էթիկայի ժամանակվոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների՝ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ հարցերին:

Հիշեցնենք, որ երեկ էլ տեղի է ունեցել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Նիստի ընթացքում հանձնաժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը, տեղակալ՝ Ռիտա Մնացականյանը:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ և պայմանավորվել աշխատանքները շարունակել վաղը՝ հունիսի 30-ին, միջադեպի հետ առնչություն ունեցող նյութերը հավաքագրելուց հետո:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-30T13:41:29+00:00 Հունիսի 30 13:41|Լեռնային Ղարաբաղ|0 Comments
//
//