fbpx
/// Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ վարչապետի աշխատակազմում նշանակումներ կատարելու վերաբերյալ:

Այդ որոշումներից մեկով Արամ Մելքոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով.
Արամ Մելքոնյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ»,-ասված է որոշման տեքստում։

Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ է նշանակվել Ծովինար Համբարձումյանը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով.
Ցովինար Համբարձումյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»,-ասված է որոշման տեքստում։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով.
Մարգարիտ Ազարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ»,-ասված է որոշման մեջ։

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ է նշանակվել Մարի Կարապետյանը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով.

Մարի Կարապետյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-27T12:48:30+00:00 Հունիսի 27 12:48|Կառավարություն|0 Comments
//
//