Հրազդանի քաղաքապետը հրաժարական կտա

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որը կկայանա հուլիսի 2-ին: Արամ Դանիելյանը ավագանու անդամներին կառաջարկի կողմ քվեարկել իր հրաժարականին»,-ասաց նա: Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.