Վաղարշյան փողոցում երեխայի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Հունիսի 25-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տանից դուրս էր եկել հունիսի 8-ից։ Նրան ՀՀ տարբեր մարզերում որոնում էին ինչպես ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանությունը, այնպես էլ բազմաթիվ կամավորներ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.