Մեքսիկական քաղաքում ձերբակալել են բոլոր ոստիկաններին

Մեքսիկայի Գուանախուատո նահանգի Օկամպո քաղաքում ձերբակալվել են տեղի ոստիկանության բոլոր աշխատակիցները՝ քաղաքապետի թեկնածուներից մեկի սպանությանը մասնակցություն ունենալու կասկածանքով, այս մասին գրում է lenta.ru-ն։ Հայտնի է, որ կալանավորվել է 28 ոստիկան։ Քաղաքապետի թեկնածու Ֆերնանդո Անխելես Խուարեսը սպանվել է հունիսի 21-ին, նրա մահվան համար կասկածվում է Օկամպոյի հասարակական անվտանգության բաժնի ղեկավարը։ Նրան փորձել են ձերբակալել հունիսի 23-ին, սակայն տեղի ոստիկանները խոչընդոտել են դրան։ Դրանից հետո կանչվել են օգնական ուժեր, որից հետո ձերբակալվել են տեղի ոստիկանության բոլոր աշխատակիցները։ Մահացած Խուարեսը «Ժողովրդավարական հեղափոխություն» կուսակցության անդամ էր։ Նրա սպանությունից հետո կուսակցությունը խնդրել է իշխանությունից ստանձնել բոլոր առաջադրված թեկնածուների անվտանգությունը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.