Ռազմական ոստիկանները շուրջօրյա կլինեն «Զվարթնոց» օդանավակայանում՝ զինվորագրվելու համար վերադարձածների գործողությունները ճիշտ կազմակերպելու նպատակով

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը: Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.